Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից ցածրահասակ

Ինչո՞ւ են կանայք տղամարդկանցից ցածրահասակ

Ողջ աշխարհում, միջինում կանայք տղամարդկանցից ցածրահասակ են: Ցանկացած մայրցամաքի ցանկացած երկրի ցանկացած քաղաքում մի փաստ անփոփոխ է. կանայք տղամարդկանցից ցածրահասակ են:

 

Այսպես օրինակ, Դանիայում կանայք բարձրահասակ են (1,69 մետր), բայց միեւնույն է, նրանք զիջում են տղամարդկանց (1,83 մետր): Չինաստանում կանանց միջին հասակը 1,58 մետր է, իսկ տղամարդկանցը՝ 1,70 մետր: Այլ խոսքով՝ ողջ աշխարհում տղամարդկանց եւ կանանց հասակների տարբերությունը մոտ 15 սմ է:

 

Բայց ինչո՞վ է պայմանավորված այդ անհավասարությունը: Գիտությունն արդեն վաղուց փորձում է գտնել այդ հարցի պատասխանը:

 

Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը, կյանքի պայմանները (մասնավորապես՝ աշխատանքի) աճի կարեւոր գործոններ են:

 

Գիտնականները կարծում են, որ հազարամյակներ շարունակ կինը պայքարել է տղամարդու հետ սննդի համար, ինչը սննդային խտրականություն է ծնել, քանի որ կանայք ավելի քիչ են ուտում: Հենց դա էլ բացասաբար է ազդում կնոջ աճի վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. delate.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ